Նախագծի մասին
Knowledge Trainer հարթակի նպատակն ու ստեղծման պատմությունը
Ինչու՞ է ստեղծվել հարթակը
Հարթակը ստեղծվել է Նվեր Սարգսյանի կողմից՝ նպատակ ունենալով գիտելիքների ստուգման թեստերին պատրաստվելու գործընթացը դարձնել առավել համակարգված, արդյունավետ և հեշտ հասանելի բոլորի համար։ Ավանդական ուսուցման մեթոդները հաճախ լինում են ձանձրալի կամ դժվարընկալելի, ուստի այս նախագիծը առաջարկում է նորարարական մոտեցում։
Խաղային էլեմենտներ և ինտերակտիվություն
Knowledge Trainer-ում gamification-ը արդեն աշխատում է՝ որպես օրական մոտիվացիոն շրջանակ, ոչ թե խաղային «հրապարակ»։ Յուրաքանչյուր օր ստանում ես անհատական պլան (study / training / exam), XP և level, streak օրացույց, badge-ներ milestone-ների համար, «Այսօր կրկնել» հերթ (կրկնել հետո, չգիտեմ, քննությունից սխալ), ՎՍԿ/ուղղություն leaderboard filter և 4-շաբաթյա prep checklist։ Ներքին ծանուցումները (in-app inbox) հիշեցնում են պլանի, streak-ի և exam-ի մասին։
Ոչ առևտրային նախագիծ
Այս նախագիծը բացարձակապես ոչ կոմերցիոն բնույթի է։ Այն չի հետապնդում որևէ նյութական կամ գովազդային շահ և ստեղծվել է բացառապես աջակցելու ուսումնական գործընթացին, խրախուսելու մասնագիտական զարգացումը և օգնելու ձեզ գերազանց հանձնել գիտելիքների թեստերը։
Հարցերի և առաջարկների դեպքում
Եթե ունեք առաջարկություններ, նկատել եք սխալներ կամ ցանկանում եք կիսվել ձեր կարծիքով, ազատորեն կապ հաստատեք.